Շատ պահեր ունեինք, որ կարող էինք գոլի վերածել․ Գևորգյան
Այսօր, 09:16

Շատ պահեր ունեինք, որ կարող էինք գոլի վերածել․ Գևորգյան

Հուլիսի 23-ին Կոնֆերենցիաների լիգայի 2026/27 թթ․ մրցաշրջանի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Ալաշկերտը» Ավանի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում հյուրընկալեց ռումինական «Կլուժին»։

Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանն ասել է՝ շատ պահեր ունեին, որ կարող էին գոլի վերածել։

Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 30-ին՝ Ռումինիայում։

Armsport