Զելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրության և համընդհանուր զորահավաքի ժամկետը
Այսօր, 14:02

Զելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրության և համընդհանուր զորահավաքի ժամկետը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ստորագրել է օրենքներ, որոնցով ռազմական դրության և համընդհանուր զորահավաքի գործողության ժամկետը երկարաձգվում է ևս 90 օրով։ Այդ մասին վկայում են Ուկրաինայի Գերագույն ռադայի պաշտոնական կայքում հրապարակված տվյալները։

Հուլիսի 14-ին Գերագույն ռադան հավանություն էր տվել ռազմական դրության և համընդհանուր զորահավաքի ժամկետի հերթական՝ 90-օրյա երկարաձգմանը։

Ռադայի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ երկու օրինագծերն արդեն վերադարձվել են խորհրդարան՝ նախագահի ստորագրությամբ։

Ուկրաինայում ռազմական դրությունը գործում է 2022 թվականի փետրվարի 24-ից, իսկ հաջորդ օրը Զելենսկին ստորագրել էր համընդհանուր զորահավաք հայտարարելու մասին հրամանագիրը։