.jpg)
Այսօր, 13:21
Քննարկվել են ՀՀ-Վրաստան ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ հարցեր
Վրաստանում ՀՀ դեսպան Ա. Սմբատյանը Կախեթիի շրջան աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է շրջանում Վրաստանի կառավարության պետական լիազոր ներկայացուցիչ Պլատոն Կալմախելիձեի հետ: Այդ մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից:
Քննարկվել են ՀՀ-Վրաստան ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ հարցերի լայն շրջանակ: