Սաուդյան արքայազնին մահացած են գտել Լոնդոնի հյուրանոցներից մեկում
Այսօր, 09:18

Սաուդյան արքայազնին մահացած են գտել Լոնդոնի հյուրանոցներից մեկում

Սաուդյան արքայազնը, որը Սաուդյան Արաբիայի թագավորի հեռավոր ազգականն էր, մահացած է հայտնաբերվել Լոնդոնի շքեղ հյուրանոցներից մեկում, հայտնում է բրիտանական The Telegraph պարբերականը:

«Սաուդյան արքայազնին մահացած են գտել Քենսինգթոնի հյուրանոցում»,- ասվում է նյութում:

Պարբերականի տվյալներով՝ 29-ամյա արքայազնի մարմինը հայտնաբերել են անցյալ տարվա նոյեմբերին՝ Քենսինգթոն շրջանի թանկարժեք հյուրանոցային համարի լոգարանում: Նրան գտել է հյուրանոցի աշխատակիցը՝ մաքրություն անելու ընթացքում:

Ըստ քննության արդյունքների՝ մահացածի արյան մեջ հայտնաբերվել է ալկոհոլի և թմրանյութերի բարձր կոնցենտրացիա: Դիահերձումը ցույց է տվել, որ արքայազնը լուրջ խրոնիկական հիվանդություններ չի ունեցել:

Ինչպես գրում է The Telegraph-ը, մահը վրա է հասել սրտի կանգի հետևանքով: