Ափնագյուղի լցակայանը 1,1 մլն դրամով տուգանվել է թերլիցքավորման համար
Այսօր, 12:27

Ափնագյուղի լցակայանը 1,1 մլն դրամով տուգանվել է թերլիցքավորման համար

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ վաճառքով զբաղվող «ՏԻԳՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ ԼԵՎՈՒՇԻ» ԱՁ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ Արագածոտնի մարզ, գյուղ Ափնագյուղ 2 -րդ փ, 30/8)։

Ստուգման արդյունքում հայտնաբերված թերլիցքավորման համար տնտեսվարողը ենթարկվել է 1 124 513 (Մեկ միլիոն հարյուր քսանչորս հազար հինգ հարյուր տասներեք) ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության։

Արձանագրված իրավախախտման հիմքով Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի հրամանով լցակայանում 1 ամիս ժամկետով փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ։