Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ Ճանապարհային ոստիկանության անունից
Այսօր, 11:15

Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ Ճանապարհային ոստիկանության անունից

ՀՀ ՆԳՆ կիբեռոստիկանությունը հայտնում է հերթական զեղծարարության մասին: 

«Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ Ճանապարհային ոստիկանության անունից։ Այս հաղորդագրությունների նպատակը մեկն է` հափշտակել ձեր ֆինանսական միջոցները։

Պարզապես անտեսեք դրանք, բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ. փոստը»,- նշված է հաղորդագրության մեջ։