.jpg)
Երևան-Երասխ-Մեղրի ճանապարհին պաշտպանության նախարարության շտապօգնության մեքենան դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է
Այսօր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում. ժամը 17:00-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Սարավան բնակավայրի մոտակայքում ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Ավտոմեքենան հաշվառված է Պաշտպանության նախարարության հաշվեկշռում, վարորդն էլ ծառայում է ՀՀ ՊՆ-ում, ինքնությունը պարզվում է։