.jpg)
ԵՄ պատժամիջոցներից հետո Դվորկովիչը ժամանակավորապես հեռացել է ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնից
Եվրամիության սահմանած պատժամիջոցներից հետո Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Արկադի Դվորկովիչը ժամանակավորապես դադարեցրել է իր լիազորությունները։
Դվորկովիչը ԵՄ որոշումն անօրինական և անարդար է համարում և պատրաստվում է այն բողոքարկել դատարանում։
Նրա խոսքով՝ մինչև դատարանի վերջնական որոշումը, պատժամիջոցները կարող են խոչընդոտել ՖԻԴԵ-ի բնականոն աշխատանքին, ըստ այդմ, որոշել է ժամանակավորապես հեռանալ նախագահի պաշտոնից։
ՖԻԴԵ-ի խորհուրդը հաստատել է որոշումը. նախագահի պարտականությունները կկատարի կազմակերպության փոխնախագահ, հնդիկ գրոսմայստեր և աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը։
Դվորկովիչը Եվրամիության պատժամիջոցների 21-րդ փաթեթում ընդգրկվել է Ռուսաստանի տասնյակ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ պատերազմի աջակցման համար։
ԵՄ նոր պատժամիջոցները վերաբերում են ավելի քան 200 ֆիզիկական և իրավաբանական անձանց։ Դրանք ներառում են Եվրամիության տարածք մուտքի արգելք և եվրոպական երկրներում գտնվող ակտիվների սառեցում։