ԱԹՍ-ի հարվածից Wildberries-ի պահեստում հրդեհ է բռնկվել. կան տուժածներ (Տեսանյութ)
Այսօր, 09:21

ԱԹՍ-ի հարվածից Wildberries-ի պահեստում հրդեհ է բռնկվել. կան տուժածներ (Տեսանյութ)

Լենինգրադի մարզում Wildberries-ի պահեստներում հրդեհ է բռնկվել, տուժել է երեք մարդ, հայտնել է մարզպետ Ալեքսանդր Դրոզդենկոն։

Բացի այդ, մարզպետի տեղեկացմամբ, ԱԹՍ-ի հարվածից հետո Կիրովսկի շրջանում գտնվող «Սևերնայա» թռչնաֆաբրիկայի պահեստներից մեկի շինարարական կոնստրուկցիաները փլուզվել են։ Այս միջադեպի հետևանքով տուժածներ չկան։