.jpg)
«Արմե՛ն ջան, ծնունդդ շնորհավոր»․ Աշոտյանը ծննդյան 3 օրերը նշել է բանտում, մեկը` տնային կալանքում
Արդեն 7 շաբաթ է՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը բանտում է․ գրել է ՀՀԿ-ական Տիգրան Աբրահամյանը։
Նա հայտնել է․
«Այսօր էլ պատահական օր չէ. Արմենի ծննդյան օրն է:
Վերջին 4 տարիների ընթացքում Արմենը ծննդյան 3 օրերը նշել է բանտում, իսկ մեկը` տնային կալանքի ռեժիմում:
Մեր երկրում ժողովրդավարության աննախադեպ անկման և բռնատիրության ձևավորման պայմաններում քաղաքական պայքարն ասոցացվում է բանտերի և քաղաքական հետապնդումների հետ:
Արմե՛ն ջան, ծնունդդ շնորհավոր:
Քեզ ու բոլոր քաղբանտարկյալներին ազատություն, իսկ մեր երկրին բռնատիրությունից ազատագրում»: