Ի հեճուկս ՀՀ իշխանության, ադրբեջանական դժոխքում հայերը պաշտպանում են հայոց համազգային շահերը․ Աբրահամյան
Այսօր, 09:46

Ի հեճուկս ՀՀ իշխանության, ադրբեջանական դժոխքում հայերը պաշտպանում են հայոց համազգային շահերը․ Աբրահամյան

Բաքվի բանտերից հղվող հայ ռազմագերիների ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը, նկատել է ՀՀԿ-ական Տիգրան Աբրահամյանը։

«Ի հեճուկս հայաստանյան իշխանության, որի համար մարդը գրոշի արժեք չունի, ադրբեջանական դժոխքում՝ չափազանց ծանր պայմաններում գտնվող հայերը ապրում և պաշտպանում են հայոց համազգային գաղափարներն ու շահերը։

Քանի դեռ հայերն ադրբեջանական բանտերում միայնակ են կռիվ տալիս, իսկ նրանց ազատությունը օրակարգային չէ, խաղաղությունը բացառված է. դա ոչ թե ինչ-որ մեկի ցանկությունն է, այլ իրավիճակի տրամաբանական եզրահանգումը», - գրել է նա։