.jpg)
Եվրոպական շատ երկրներ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանի ապրանքների համար. ՌԴ ԱՀԾ
Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ԵՄ ղեկավարությանն ազդանշան են տվել, որ չեն ցանկանում բացել իրենց շուկաները Հայաստանի ապրանքների համար, հաղորդում է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը։
Ըստ ՌԴ ԱՀԾ-ի՝ Բրյուսելը գիտակցում է Հայաստանում խորը տնտեսական ճգնաժամի անխուսափելիությունը, եթե Երևանը հայտնվի Եվրասիական տնտեսական միությունից դուրս։
ԱՀԾ-ի տվյալներով՝ եվրոպական կառույցները գիտակցում են, որ Եվրամիությունում աճող տնտեսական խնդիրները, որոնք առաջացել են հակառուսական պատժամիջոցների քաղաքականությունից և Ուկրաինայում պատերազմը սատարելու ցանկությունից, կխանգարեն Բրյուսելին փոխհատուցել Երևանի միլիարդավոր ծախսերը։