04/05/2012 20:00
ՀՀԿ հանրահավաքի ժամանակ գազի բալոներ են պայթել, կան տուժողներ
ՀՀԿ հանրահավաքի ժամանակ օդապարիկները լիցքավորող գազի բալոնների պայթյուն է եղել` հենց բեմի դիմաց: Մի քանի մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հայտնում է Հանրապետության հրապարակում Aysor.am-ի թղթակիցը:
Շտապօգնության երկու մեքենաներ տուժողներին տեղափոխել են հիվանդանոց: Բարձրախոսով հայտարարվել է, որ տուժողները հավաքվեն Կառավարության շենքի ժամացույցի տակ` անհրաժեշտ օգնություն ստանալու համար:
Այժմ մեծ թվով շտապօգնության մեքենաներ են ժամանում դեպքի վայր։