16/01/2013 09:36
Փորձում են համոզել Մակեյանին հետ կանգնել Զուրաբյանի հրաժարականի պահանջից
«Ժողովուրդը» գրում է, որ այսօր` ժամը 15:00-ին կայանալիք ՀԱԿ քաղխորհրդի նիստում, ամենայն հավանականությամբ, կքննարկվի ԺՀԿ առաջնորդ Պետրոս Մակեյանի ներկայացրած առաջարկության փաթեթը` ՀԱԿ-ն առողջացնելու վերաբերյալ:
Մակեյանն առաջարկում է նախևառաջ փոխել ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանին, որպեսզի «ամեն ինչ իր տեղն ընկնի»:
«Ժողովուրդ»-ի` Կոնգրեսին մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ արդեն երկու օր է` կոնգրեսականները փորձում են համոզել Մակեյանին, որպեսզի հետ կանգնի Զուրաբյանի հրաժարականը պահանջելու գաղափարից: Մտերմիկ զրույցներում ՀԱԿ շատ անդամներ ասել են, որ Մակեյանը լուրջ մարդ է, դժվար թե առանց հիմնավորման նման կտրուկ պահանջ ներկայացներ, բայց քանի որ Զուրաբյանն էլ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի «ներկայացուցիչն է», ուստի ՀԱԿ-ում փորձում են հակամարտությունը «խաղաղ կարգավորել», որպեսզի հրաժարականի հարցը չբարձրացվի:
Ի դեպ, ըստ թերթի, չի բացառվում նաև, որ նիստի ընթացքում քննարկվի ՀՀ նախագահի թեկնածուներից որևէ մեկին սատարելու մասին հարցը: