19/09/2013 13:53
Ինդոնեզիայում ընտրել են աշխարհի ամենագեղեցիկ մուսուլման կնոջը. Ֆոտոշարք
Ջակարտայում տեղի է ունեցել մահմեդական կանանց գեղեկցության մրցույթը, որին մասնակցել են գեղեցկուհիներ Իրանից, Ինդոնեզիայից, Մալազիայից, Բրունեյից, Բանգլադեշից և Նիգերիայից:
Metronews.ru-ի փոխանցմամբ, մրցույցի եզրափակիչ փուլ է դուրս եկել 20 մասնակից, որոնք Ղուրան են կարդացել և ազգային տարազով շրջել բեմում:
Մրցույթում հաղթող է ճանաչվել Նիգերիայի ներկայացուցիչ Այշա Աջիբոլան:
Նշվում է, որ սեպտեմբերին Բալի կղզում բացված «Միսս աշխարհ» մրցույթը մահմեդականների շրջանում բողոքի մեծ ալիք է բարձրացրել: