16/11/2013 15:31
Վերջ ցավերին. Ստեղծվել է «ծնունդ ընդունող փոշեկուլ». Լուսանկարներ
Արգենտինացի ավտոտեխնիկ Խորխե Օդոնը նոր սարք է ստեղծել, որը կօգնի հղի կանանց հեշտությամբ ծննդաբերել:
Նորարարությունը կրելու է «Odon Device» անունը և իր ֆունկցիաներով նման է փոշեկուլի:
Սարքը բաղկացած է պոլիէթիլենային «ձեռքից», որը բռնելու է նորածնի գլուխը և օգնելու է նրան հեշտությամբ դուրս գալ: Նշվում է, որ սարքը աշխատում է նույն սկզբունքով, ինչպես օրինակ գինու խցանը հանելու համար նախատեսված խցանահանը:
Արգենտինացու նորամուծությունը կարող է օգտակար լինել ինչպես հղի կանանց, այնպես էլ ծնունդ ընդունող բժիշկների համար: