27/01/2014 13:21
Կիրո Մանոյան. Արտաքին դիվանագիտություն փոխելու ժամանակն է
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջին հանդիպումից հետո արտաքին դիվանագիտություն փոխելու անհրաժեշտություն է առաջացել: Նման տեսակետ հայտնեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Ադրբեջանը բանակցությունների մասին իր ցանկությունը շփոթելով իրականություն է ներկայացնում, նման ձևով ինչ-որ բան հնարավոր չէ ստանալ և ժամանակն է, որ ԼՂՀ-ն որպես լիիրավ կողմ մասնակցի բանակցություններին»,-ասաց նա` նշելով, որ միջնորդները դա պետք է ապահովեն:
Կիրո Մնայոնն ասաց, որ առայժմ միջնորդները թաքնվում են կեղծ հավասարակշռության հետևում, մինչդեռ վաղուց ժամանակն է հասկանալ, որ այդ հավասարակշռված մոտեցումը մեղսակցություն է Ադրբեջանի քաղաքականությանը»:
Անդրադառնալով պատերազմի վերսկսման հավանականությանը, Կիրո Մանոյանն ասաց, որ վերջերս հաճախակի դարձած սահմանային միջադեպերը կարող են վերսկսման պատճառ դառնալ, բայց ինքը համոզված է, որ Ադրբեջանը պատերազմ չի ուզում: Մի պարզ պատճառով. նրանք համոզված չեն, որ կհաղթեն: