15/02/2014 15:59
Գիտնականները ստեղծել են 3 տարվա պահպանման ժամկետ ունեցող պիցցա
Գիտնականները ստեղծել են հատուկ պիցցա, որի պահպանման ժամկետը հասնում է 3 տարվա:
Utro.ru-ի փոխանցմամբ, գիտնականները նոր պիցցա ստեղծելիս բախվել են մի խնդրի հետ, որը կապված էր տոմատի մածուկի և պանրի պատճառով խմորի նեխման գործընթացի հետ:
Դրա դեմ պայքարելու համար, գիտնականները ավելացրել են խմորում առկա շաքարի և աղի քանակը: Բացի այդ, նրանք փոխել են տոմատի մածուկի, պանրի և խմորի բաղադրությունը, որպեսզի դանդաղեցնեն բակտերիաների զարգացումը:
Նշվում է, որ պիցցան օգտագործվելու է ԱՄՆ-ի զինված ուժերում և կփոխարինի պահածոներին: