20/08/2014 13:28
«Որոտանի ՀԷԿ-երի համալիրի» վաճառքի հետևանքով էլէներգիայի գինը կբարձրանա»
«Որոտանի» ՀԷԿ-երի համալիրը», միանշանակ, պետք է պետության սեփականությունը լինի, քանի որ ամենաէժան էներգետիկ ռեսուրս արտադրողն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:
Նրա խոսքով՝ «Որոտանի» վաճառքը սխալ է նաև տնտեսագիտական տեսանկյունից, քանի որ կնպաստի հետագայում ելեկտրաէներգիայի գնի բարձրացմանը:
Ասուլիսի մյուս բանախոս՝ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, տնտեսագետ Միքայել Մելքումյանը ասաց, որ ինքն էլ է դեմ «Որոտանի» վաճառքին, քանի որ այն ունիկալ է Խորհրդային միության տարածքում՝ բնական ամենամեծ խորությամբ:
Հարցին՝ «Որոտանի» վաճառքն օրինակա՞ն է, տնտեսագետը ասաց, որ սա ոչ թե սեփականաշնորհում է, այլ օտարում, իսկ մենք օտարման մասին օրենսդրություն չունենք:
Նախորդող հրապարակումներ՝ Նախարարը՝ պատգամավորին. Ինչ էլ պատասխանեմ, Ձեզ համար մութ է մնալու
Որոտանի կասկադը վաճառվել է ամենաքիչը 4 անգամ ավելի էժան. Բագրատյան
Արդարդատության նախարարությունը` «Որոտան» ՀԷԿ-ի գույքի վաճառքի մասին