21/08/2014 13:59
Փայլակ Հայրապետյանը՝ Տիգրան Սարգսյանի մասին. Ո՞վ եմ ես նրա կողքին
Գործարար Փայլակ Հայրապետյանի և Աշոտ Սուքիասյանի առերեսումը անընդհատ հետաձգվում է: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Փ. Հայրապետյանը:
Նրա խոսքով՝ հավանաբար, պատճառը արձակուրդային շրջանն է, սակայն մեծ հույսեր այդ առերեսման հետ չի կապում:
«Տիգրան Սարգսյանը երկար ժամանակ եղել է այս երկրի Կենտրոնական բանկի նախագահը, վարչապետ է եղել, ո՞վ եմ հիմա ես նրա կողքին»,-ասաց նա:
Փ. Հայրապետյանը նաև ասաց, որ գործարարների հետ առերեսում ևս չի եղել:
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունը ՀՀ Ինտրեպոլի ազգային կենտրոնական բյուրոյի օգնությամբ, համագործակցելով Վրաստանի իրավապահների հետ, հունվարի 31-ին Թբիլիսի քաղաքում հայտնաբերել և ձերբակալել է Աշոտ Սուքիասյանին:
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում միջազգային հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանի Թբիլիսիում ձերբակալվելու կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը Վրաստանի գլխավոր դատախազություն է ուղարկել Աշոտ Սուքիասյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին հանձնելու միջնորդություն:
Ա. Սուքիասյանը արտահանձնվել է հունիսի 19-ին:
Նախորդող հրապարակում՝ Փայլակ Հայրապետյան. Ամեն օր սպասում եմ այդ սրիկայի հետ հանդիպմանը
Օֆշորի գործ. Հայրապետյանին առերեսման չեն կանչել, բայց դա նրան չի մտահոգում
Հայրապետյան. Աշոտ Սուքիասյանին կասեմ՝ այ խուլիգան, ինչո՞ւ այդպես վարվեցիր