13/08/2014 10:00
Փայլակ Հայրապետյան. Ամեն օր սպասում եմ այդ սրիկայի հետ հանդիպմանը
Օֆշորային սկանդալի պատճառով սնանկացած Փայլակ Հայրապետյանը և այդ սկանդալի մեջ ներգրավված գործարար Աշոտ Սուքիասյանի առերեսումը կկայանա առաջիկա օրերին՝ մինչ օգոստոսի 15-ը:
«Ամեն օր անհամբեր սպասում եմ, թե երբ են զանգելու ու կանչելու, ժամանակ են նշել՝ այս երկու օրը այդ սրիկայի հետ կհանդիպեմ»,-«Հրպարակի» փոխանցմամբ՝ ասել է գործարար Փայլակ Հայրապետյանը:
Նա հույս ունի, որ Սուքիասյանը առերեսման ժամանակ կասի ողջ ճշմարտությունը: