26/08/2014 11:04
Է. Նալբանդյանը կմասնակցի Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը
Օգոստոսի 28-ին կայանալիք Թուրքիայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Անկարա։ Այս մասին հայտնում են ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից:
Նշենք, որ օգոստոսի 10-ին կայացած Թուրքիայի նախագահի ընտրություններում հաղթող է ճանաչվել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նրա անձնական վարկանիշը 10 %-ով ավելի բարձր է եղել, քան իշխող «Արդարության և զարգացման» կուսակցության վարկանիշը (43%):
Նախորդող հրապարակում՝ Էրդողանի երդմնակալությանը, հավանաբար, կմասնակցի Էդվարդ Նալբանդյանը