25/08/2014 13:03
Էրդողանի երդմնակալությանը, հավանաբար, կմասնակցի Էդվարդ Նալբանդյանը
«Միասին-2014» համահայկական երիտասարդական կրթական ֆորումի մասնակիցների հետ հանդիպման ընթացքում Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է երիտասարդներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են մեր երկրի արտաքին քաղաքականությանը, առկա մարտահրավերներին, երիտասարդության հարցերին, պաշպանությանը և մի շարք այլ թեմաների: Մասնավորապես, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին դրանց հեռանկարին, պաշտոնական Երևանի դիրքորոշմանը այդ հարցում:
Ինչպես հաղորդում են Նախագահի մամուլի ծառայությունից, Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը հրավեր է ստացել Թուրքիայի իշխանություններից՝ մասնակցելու ընտրված նախագահի երդմնակալության արարողությանը, և, հավանաբար, մասնակցությունը կլինի Արտաքին գործերի նախարարի մակարդակով:
Ըստ Սերժ Սարգսյանի` ՀՀ արտաքին գործերի նախարարը կտեղեկանա նաև, թե արդյոք Թուրքիայի նախագահը պատրաստվում է Հայոց Ցեղասպանության հարյումյա տարելիցին` գալիք ապրիլի 24-ին այցելելու Ծիծեռնակաբերդ և սեփական աչքերով տեսնելու մարդկային հոծ երթը, որ տասնամյակների ընթացքում միայն ավելանում է դեպի անմար կրակը:
Իսկ «Երբ կբացվի Հայաստան-Թուրքիա սահմանը» հարցին Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ դժվարանում է ասել: Նա ընդգծել է՝ Հայաստանի ցանկությունն է, որ այն օր առաջ բացվի:
Նախորդող հրապարակում՝ Սերժ Սարգսյանը հանդիպել է «Միասին-2014» կրթական ֆորումի մասնակիցներին