29/09/2014 16:11
Հայտնագործություն, որը կփոխի հին աշխարհի համաշխարհային պատկերացումները
Հրազդանի կիրճում` Նոր Գեղի համայնքում, հայ-ամերիկյան հնագիտական արշավախումբը հայտնաբերել է 325 -350 հազար տարվա հուշարձան, որտեղ հայտնաբերված գտածոները հիմք են տալիս ենթադրելու, որ քարի դարի մարդը ոչ միայն Աֆրիկայում է առաջացել ու հետո տարածվել ողջ աշխարհում, նաև այլ վայրերում` մասնավորապես Հայկական բարձրավանդակում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հանգետ Բորիս Գասպարյանը:
Նա նաև նշեց, որ հուշարձանը պատահաբար է հայտնագործվել. Այդ տարածքով զինվորականները ճանապարհ են բացել և հողի տակից երևացել է հնագիտական հուշարձանը, որի պահպանման տիպը կոչվում է «սնեդվիչյան», քանի որ հուշարձանը պահպանվել է բազալտի շերտերի միջև:
Հնագետը նաև փոխանցեց, որ հայտնաբերված գործիքները փաստում են, որ հատիչներ կոչված քարեդարյան գործքիները պատրաստված են եղել տեղական հումքով` վանակատով, որից կա տարածքում, իսկ մի մասն էլ բերվել է Սյունիքից, տարածքում գտել են նաև հրաբխային մոխրի մնացորդները, որ տարածքի Գութանասար հրաբխից է պահպանվել:
Թեև ժամանակակից պատմագրությունը, Բ. Գասպարյանի խոսքով, հակված է աֆրիկյան մայրցամաքից մարդու առաջացման և տարածման գաղափարին, քանի որ Աֆրիկայում է մարդը առանձին-առանձին երկկողմանի սրված, նաև ցելեբներից հատիչներ ստեղծել:
«Նոր Գեղիի առավելությունն այն է, որ նույն հնավայրում հայտնաբերվել է երկու տեսակի հատիչ` և երկկողմանի սրված, և ցելեբներով. այս երևույթը Աֆրկայում չի դիտվում. հատիչների երկու տեխնոլոգիաները մեկը մյուսի զարգացումն են»,- ասաց Բորիս Գասպարյանը:
Գիտական «Սայանս» ամսագրում հայտանգործությանը նվիրված հոդված է հրապարակվել. Հայ գիտնականները սպասում են միջազգային հանրության արձագանքին: