21/10/2014 15:13
Փաստաբան. Կարեն Եսայանի սպանության համար քավության նոխազ էր պետք
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսայի` Կարեն Եսայանի սպանության գործով դատաքննությունը կատարվել է մի շարք ապօրինություններով, ուշադրություն չի դարձրել մի շարք կարևոր հանգամանքներին, ինչը անտեսվել է նաև Վերաքննիչ դատարանի կողմից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց այս գործով 15 տարվա ազատազրկման դատապարտված Հարություն Սարգսյանի փաստաբան Լուսինե Սահակյանը:
Փաստաբանի խոսքով` դատարանը բազմիս մերժել է նաև իր միջնորդությունները, որոնք հնարավորություն էին տալիս պարզելու, թե ով է իրականում հետապնդել Կարեն Եսայանին նախքան Վ. Ղուկասյանի դստեր հետ նշանադրվելը:
Լ. Սահակյանը հիշեցրեց, որ դատավորը անգամ հոդվածներից մեկով` ապօրինի ձեռնարկատիրություն, որի համար նախատեսված առավելագույն պատիժը 1 տարի ազատազրկում է, 2 տարի ազատազրկում է նշանակել Հարություն Սարգսյանին:
Պաշտպանի խոսքով` Վ. Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանը դեմ է եղել Կարեն Եսայանի և իր քրոջ նշանադրությանը և ասել է, որ չգա իրենց տուն:
«Նախկինում Վարդան Ղուկասյանի եղբոր դուստրը նրանց տանը ինքնասպանություն է գործել, Սարտակ Ղուկասյանը դեմ է եղել նրա և մի տղայի կապին: Վ. Ղուկասյանը որդուն ասել է` ուզում ես կրկնվի՞ այդ պատմությունը, իսկ գործով ցուցմուքն տված անձանցից մեկը ինքնասպանություն է գործել: Կարեն Եսայանի սպանությունից հետո սկսել են փնտրել մեկին, ով կլիներ քավության նոխազ և ոստիկանությունում ամեն ինչ արել են, որ այս ամենի համար պատասխան տա Հարություն Սարգսյանը»,-ասաց նա:
Նախորդող հրապարակումներ՝ Կարեն Եսայանի սպանության գործով կասկածվել է նաև 80-ամյա տատիկը (Տեսանյութ)
«Կարեն Եսայանին սպանել է Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը»