22/10/2014 09:20
«Ռոսնեֆտն» ամենամեծ գերշահույթ ստացողն է
«Ժամանակի» հետ զրույցում տնտեսագետ Վահագն Խաչատրյանը նշել է, որ Հայաստանում նավթի գները չեն իջնում, քանի որ ոլորտում կան մենաշնորհներ, որոնք հովանավորվում են իշխանությունների կողմից:
Վերջինիս դիտարկմամբ` միակ գերշահույթ ստացողը «Ռոսնեֆտ» ընկերությունն է, իսկ «Ֆլեշը», «Սի Փի Էս»-ը և մյուսները մանրածախ վաճառք իրականացնողներն են: Սպառողների միության նախագահ Արմեն Պետրոսյանի կարծիքով էլ այս ժամանակահատվածում ՏՄՊՊՀ-ի անգործությունը անթույլատրելի էր, քանի որ հետամուտ չի եղել պատժել այն ընկերություններին, որոնք չեն իջեցրել նավթի գները Հայաստանում: