24/10/2014 18:29
Տեր-Պետրոսյանը՝ հանրահավաքի մասնակիցներին. Թեթև տարեք
Տեսանելի ապագայում մեր երկիրը ապրելու և կենսագործելու է ԵՏՄ շրջանականերում: Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայանգիրը ստորագրեց հոկտեմբերի 10-ին, հենց նույն օրը, երբ եռյակը հանրահավաք էր անցկացնում:
Տեր-Պետրոսյանն ասաց, որ շատերն իրեն մեղադրեցին, երբ հանրահավաքի ժամանակ նա չանդրադարձավ ԵՏՄ անդամակցությանը, սակայն «ինձ ճանաչողները լավ գիտեն, որ ես ոտքի վրա կարծիք չեմ հայտնում, իսկ ԵՏՄ համաձայնագիրը հանրահավաքից ժամեր առաջ էր ստորագրվել»:
ՀՀ առաջին նախագահը չհամաձայնեց այն կարծիքի հետ, թե ԵՏՄ-ին անդամակցելով՝ Հայաստանը կորցնելու է իր ինքնիշխանությունը:
Նա նկատեց, որ անդամագրվելով տարբեր կառույցների՝ բոլոր պետությունները մասնակիորեն կորցնում են իրենց ինքնիշխանությունը:
«Եթե նույնիսկ Հայաստանը ստորագրեր ԵՄ համաձայանագիրը, միևնույն է զրկվելու էր իր անկախության մասից, գուցե ավելի շատ, քան՝ ԵՏՄ-ի դեպքում»,- ասաց Տեր-Պետրոսյանը՝ բնական համարելով, որ ԵՏՄ-ի կազմում Ռուսաստանը կարող է թելադրողի դերում լինել, որովհետև «բոլոր կառույցներում միշտ էլ թելադրող լինում է»:
Ինչ վերաբերում է եռյակի հետագա անելիքներին, ապա Տեր-Պետրոսյանը չցանկացավ մանրամասնել, միայն ասաց, որ իրենց «տակտիկական հնարքները սկուտեղի վրա չեն մատուցի Սերժ Սարգսյանին»:
Ամփոփելով խոսքը՝ ՀԱԿ առաջնորդը Ազատության հրապարակում հավաքված մարդկանց կոչ արեց ամեն բան թեթև տանել:
Նախորդող հրապարակումներ՝ Հիմնական ելույթի պատիվը տրված է Ծառուկյանին. Դե մի հատ լավ ծափ տվեք
Այս իշխանությունն արդեն ամորձատված է. Արամ Մանուկյան
Վարդան Օսկանյան. Այս ընդդիմությունը պաշտոններ չի հետապնդում
Ազատության հրապարակում մեկնարկեց գործողությունների հանրահավաքը