24/10/2014 17:23
Ազատության հրապարակում մեկնարկեց գործողությունների հանրահավաքը
Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկեց գործողությունների հանրահավաքը: Ներկա են քաղաքական ուժերի լիդերները՝ այդ թվում և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Ինչպես և ակնկալվում էր, հանրահավաքը բազմամարդ է:
«Հանրահավաքին այսքան մարդու հավաքվելը խոսում է այն մասին, որ կա վստահություն հանրահավաքի ու քաղաքական ուժերի նկատմամաբ»,- «Ազատության» հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Հանրահավքն այս անգամ ևս վարում է ԲՀԿ պատգամվոր Տիգրան Ուրիխանյանը: «Շնորհակալ եմ, որ այստեղ եք և մեկ մարդու պես եկել եք մասնակցելու և տեր կանգնելու մեր ապագային ու մեր երկրի փոփոխություններին: Չնայած այն քարոզչությանը, որ իրականացվում է, այսօր ամեն ինչ հակառակն եք ապացուցում»,- հայտարարեց Տ. Ուրիխանանը: