24/10/2014 16:40
Գերագույն Ռադայում մեծամասնություն կկազմեն Մայդանի արևմտամետները
Սոցիոլոգների կարծիքով, Ուկրաինայում այս կիրակի տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններում Գերագույն Ռադայում մեծամասնություն կկազմեն Մայդանի արևմտամետները:
Vedomosti.ru-ի փոխանցմամբ՝ նախընտրական քարոզարշավի հիմնական թեմաներն են եղել երկրի միասնականության պահպանումը, եվրապական բարեփոխումները, Ուկրաինայի ապակենտրոնացումը և կոռուպցիայի դեմ պայքարը:
«Ժողովրդական նախաձեռնություններ» հիմնադրամի իրականացված վերջին հարցումների համաձայն՝ առաջատարը «Պորոշենկոյի դաշինքն» է, որին աջակցում է հարցվածների ավելի քան 30 %-ը:
«Պորոշենկոյի դաշինքին» հաջորդում է Ծայրահեղական կուսակցությունը՝ 13 %, Արսենի Յացենյուկի «Ժողովրդական ճակատը»՝ մոտ 11 %: Վերջին շրջանում Յուլիա Տիմոշենկոյի «Բատկիվիշինայի» և նախագահ Պորոշենկոյի կուսակցությունների վարկանիշը նվազել է:
Ռուսամետ համարվող Ուկրաինայի Կոմունիստական կուսակցությունը և «Ընդդիմադիր դաշինքի» վերածված նախկին Տարածաշրջանների կուսակցությունը գրեթե ամբողջությամբ կորցրել են ուկրաինացիների աջակցությունը:
Ղրիմում և Դոնբասում ընտրությունները չեն կայանա, իսկ այդտեղ է կենտրոնացված էլեկտորատի կեսը: