01/03/2015 16:19
Տեր-Պետրոսյան. ՀԱԿ-ը զերծ կմնա զանգվածային միջոցառումներից
Իրադարձություններն այնքան թարմ են, որ հիմնավոր մտորումների կարիք ունեն: Ես հապճեպ դատողություններ անելու սովորություն չունեմ: Ազատության հրապարակում ընոթացքող հանրահավաքի ժամանակ, խոսելով ներքաղաքական զարգացումների՝ ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունների մասին, ասաց ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Շարունակելով խոսքը՝ Տեր-Պետրոսյանն ասաց, որ ընդդիմության դաշտում միայնակ մնացած ՀԱԿ-ին ժամանակ է պետք՝ ռեսուրսները հաշվարկելու համար:
«Առաջիկա երկու ամիսները հագեցած են լինելու Ցեղասպանության ծրագրերով, որին չենք ցանկանում խանգարել, հետևաբար ՀԱԿ ղեկավարությունը որոշել է, որ զերծ կմնա զանգվածայն միջոցառումներից»,- ասաց Տեր-Պետրոսյանը: