31/03/2015 18:50
Օպերային հարակից նստարաններից մեկի վրա տղամարդու դի է հայտնաբերվել
Այսօր Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին հարակից նստարաններից մեկի վրա տղամարդու դի է հայտնաբերվել: Այս տեղեկությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեցին Ոստիկանության լրատվական վարչությունից:
«Դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Պարզվել է տղամարդու ինքնությունը: Նա 1957թ. ծնված Աշոտ Թ.-ն է»,- ասաց Ոստիկանության լրատվական վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը:
Դեպքի հետ կապված այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն: