16/04/2015 20:30
«Forbes» ամսագրի՝ ՌԴ 200 ամենահարուստ գործարարների թվում 7-ը հայեր են
«Forbes» ամսագիրը հրապարակել է ՌԴ 200 ամենահարուստ գործարարների վարկանիշային աղյուսակը, որը գլխավորում է Վլադիմիր Պոտանինը, ով իր դիրքերը բարելավել է 7 հորիզոնականով։
Երկրորդ հորիզոնականում է «Ալֆա Գրուպ» կոնսորցիումի համասեփականատեր և դիտորդական խորհրդի նախագահ Միխայիլ Ֆրիդմանը, ում հարստությունը 14.6 մլրդ դոլար է, իսկ երրոդ տեղում է անցյալ տարվա առաջատար, ամենահարուստ գործարար Ալիշեր Ուսմանովը։
«Forbes»-ի ցուցակում ընդգրկված են 7 հայեր: Նրանց թվում առաջինը, իսկ ցանկում 15-րդը՝ գործարար, «Մագնիտ» մանրածախ խանութների ցանցի հիմնադիր և համասեփականատեր 47-ամյա Սերգեյ Գալիցկին է, ում կարողությունը 8.3 մլրդ դոլար է։
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը պահպանել է դիրքերը և, ինչպես նախորդ տարի, զբաղեցնում է 26-րդ հորիզոնականը՝ իր 4 մլրդ դոլարով։
Այնուհետ 54-րդ հորիզոնականում «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության 43-ամյա գործադիր տնօրեն Դանիլ Խաչատուրովն է, ում կարողությունը 1 տարվա ընթացքում նվազել է 1 մլրդ դոլարով՝ կազմելով 1.6 մլրդ դոլար։
46-ամյա գործարար Ռուբեն Վարդանյանը 124-րդ տեղից տեղափոխվել է 92-րդ հորիզոնական։ Նրան հաջորդում են «Ռեսո Գարանտիա» ապահովագրական ընկերությունը ներկայացնող Նիկոլայ և Սերգեյ Սարկիսով եղբայրները, ովքեր զբաղեցրել են 105-րդ հորիզոնականը։ 106-րդ տեղում գտնվում է նրա եղբայրը՝ «Ռեսո Գարանտիայի» տնօրենների խորհրդի 55-ամյա նախագահ Սերգեյ Սարկիսովը, ում կարողությունը ևս 0.9 մլրդ դոլար է։
Հայազգի 44-ամյա գործարար Ալբերտ Ավդոլյանը, ով Wooden Fish Agency ընկերության դիտորդական խորհրդի նախագահն է, գտնվում է 120-րդ հորիզոնականում՝ 0.75 մլրդ կարողությամբ։