24/04/2015 18:49
Վիկ Դարչինյան. Կարծում եմ, քիչ է մնացել, որ ԱՄՆ-ն ճանաչի Ցեղասպանությունը
ԱՄՆ 43 նահանգներ արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, կարծում եմ, քիչ է մնացել, որ այդ երկիրը ճանաչի Ցեղասպանությունը։ Այս մասին այսօր Ծիծեռնակաբերդի բարձունքում լրագրողների հետ զրույցում ասաց պրոֆեսիոնալ բռնցամարտիկ Վիկ Դարչինյանը՝ ի պատասխան հարցին, թե ի՞նչ պետք է անի Հայաստանը, որպեսզի ԱՄՆ-ն ճանաչի Հայոց ցեղասպանությունը։
Հիշեցնենք, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթևագույն քաշային կարգում երկու վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը փետրվարին երկու պարտություններից հետո Մեքսիկայում հաղթանակ էր տարել մեքսիկացի Խուան Խիմենեսի նկատմամբ: