30/05/2015 10:36
Գորիսի միջադեպից տուժած Զաքարյանների անվտանգությունը կապահովվի օրենքով
Գորիս քաղաքի մոտակայքում վերջերս տեղի ունեցած վիճաբանության պատճառով լուրջ մարմնական վնասվածքներ ստացած Հարություն և Մուշեղ Զաքարյաննների մայրն օրեր առաջ դիմում էր ներկայացրել Օմբուդսմենին: Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ Facebook-յան էջից, որում մասնավորապես ասված է.
«Երիտասարդների մայրը` Անահիտ Գալստյանը, մտավախություն էր հայտնել իր ընտանիքի անդամների անվտանգության վերաբերյալ:
Տուժածների անվտանգությունն ապահովելու համար Օմբուդսմենը գրություն էր ուղարկել Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին, որտեղից հայտնել են, որ Օմբուդսմենի գրության հիման վրա օրենքով նախատեսված պաշտպանության միջոցներ են ձեռնարկվել տուժողների ընտանիքի անվտանգությունն ապահովելու նպատակով:
Հուսով ենք, որ ձեռնարկված գործուն միջոցառումներն իրապես կերաշխավորեն բոլոր տուժած անձանց և նրանց ազգականների անվտանգությունը»: