Օմբուդսմենի գնահատականը՝ հունիսի 23-ին Ոստիկանության գործողությունների վերաբերյալ

06/07/2015 13:50

Օմբուդսմենի գնահատականը՝ հունիսի 23-ին Ոստիկանության գործողությունների վերաբերյալ


Հունիսի 23-ի առավոտյան Բաղրամյան պողոտայում  և Ազատության հրապարակում տեղի ունեցած զանգվածային դեպքերի առնչությամբ մենք մի շարք հարցերի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում էինք խնդրել Ոստիկանությունից: Վերլուծելով Ոստիկանությունից 2015թ. հուլիսի 3-ին ներկայացված պարզաբանումները, համադրելով դրանք հրապարակված տեսանյութերի և մեր կողմից արձանագրված փաստերի հետ` հունիսի 23-ի Ոստիկանության գործողությունները համարում ենք ընդհանուր առմամբ ոչ իրավաչափ և ստորև ներկայացնում ենք արձանագրված խախտումներն` ըստ դրանց մտահոգիչ լինելու աստիճանի: Այս մասին ասված է ՄԻՊ աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:

«Մինչ առանձին խնդիրներին անդրադառնալը՝ հարկ ենք համարում ընդգծել նաև, որ դրական ենք գնահատում հավաքի մյուս օրերին Ոստիկանության հանդուրժողական գործելաոճը, օրինապահությունը, ցուցարարների նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցների չկիրառումը և հավաքի մասնակիցների անվտանգությունն ապահովելուն ուղղված հետևողական ջանքերը:

Ոստիկանության գործողությունների վերաբերյալ մեր դիրքորոշման հիմքում ընկած են հետևյալ խնդիրները.

1. Քաղաքացիական հագուստով մի շարք ոստիկաններ օրենքի խախտմամբ մասնակցել են հունիսի 23-ի գործողություններին, ոչ իրավաչափ ուժ կիրառել ցուցարարների նկատմամբ, խախտել Ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները:

«Ոստիկանության մասին» օրենքը պարտավորեցնում է Ոստիկանության ծառայողներին հասարակական կարգի պահպանությունն ապահովելիս կրել սահմանված ձևի համազգեստ, որի վրա տեսանելի մասում փակցվում են Ոստիկանության ծառայողին անձնապես նույնականացնելու հնարավորություն տվող տարբերանշաններ: Սակայն Ոստիկանության բազմաթիվ ծառայողներ ոչ միայն չեն կրել սահմանված ձևի համազգեստ, այլև հագուստի վրա չեն ունեցել նույնիսկ որևէ տարբերանշան, որը հնարավորություն կտար առանձնացնելու նրանց: Բազմաթիվ դրվագներում ցուցարարներին բերման ենթարկելիս քաղաքացիական հագուստով ծառայողները նրանց նկատմամբ կիրառել են բռնություն, որը որևէ կերպ պայմանավորված չի եղել կոնկրետ իրավիճակում ցուցարարների ագրեսիվ վարքագծով և Ոստիկանության կողմից ակնկալվող նպատակի իրագործմամբ: Դեռ ավելին, օգտվելով տեղում իրենց նույնականացնելու անհնարությունից` մի շարք դեպքերում այդ անձինք ցուցարարների հասցեին թույլ են տվել հայհոյանքներ, անպարկեշտ արտահայտություններ:

Կոչ ենք անում միջոցներ ձեռնարկել ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորած քաղաքացիական հագուստով ոստիկաններին խիստ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

2. Ոստիկանության ծառայողները խոչընդոտել են զանգվածային լրատվամիջոցների գործունեությանը, ուժ գործադրել լրագրողների նկատմամբ և բերման ենթարկել նրանց, վնասել նրանց տեխնիկական միջոցները:

Լրագրողական գործունեության ազատությունը ներառում է նաև հավաքներն ազատորեն լուսաբանելու իրավունքը: Ընդ որում, իր մասնագիտական օրինական գործունեության ընթացքում, լրագրողը՝ որպես հասարակական պարտք կատարող անձ, պաշտպանվում է ՀՀ օրենսդրությամբ: «Հավաքների ազատության մասին» օրենքն ամրագրում է, որ հավաքի լուսաբանման նպատակով ներկա գտնվող զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները հավաքի մասնակիցներ չեն: Դեռ ավելին, Ոստիկանությունը պարտավոր է աջակցել իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողներին, ապահովել նրանց պաշտպանությունը ցանկացած ոտնձգությունից: Մինչդեռ Ոստիկանության ծառայողներն իրենք հունիսի 23-ին բազմաթիվ դեպքերում արգելել են տեսանկարահանումներ կատարելը, այդ թվում` ֆիզիկական ուժ գործադրելով, առանց որևէ պատճառաբանության բերման են ենթարկել նրանց: Ինչ վերաբերում է լրագրողների տեխնիկական միջոցները վնասելուն, ապա այդ դեպքերի կապակցությամբ Ոստիկանությունն ընդհանրապես որևէ պատճառաբանություն չի ներկայացրել: Այդպիսի գործելաոճը հակասում է Ոստիկանության՝ մարդկանց և նրանց գույքը պաշտպանելու հիմնարար նպատակին, առավել ևս, երբ խոսքը մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողների մասին է:

Կոչ ենք անում վերականգնել լրագրողներին պատճառված նյութական վնասները, խիստ պատասխանատվության ենթարկել լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտած Ոստիկանության ծառայողներին:

3. Բաղրամյան պողոտայում, իսկ այնուհետև` Ազատության հրապարակում գտնվող ցուցարարներին հատուկ միջոցի` ջրանետի և ֆիզիկական ուժի կիրառմամբ ցրելը պայմանավորված չի եղել բացարձակ անհրաժեշտությամբ:

Ոստիկանությունը պարզաբանել է, որ դեպի Նախագահի նստավայր երթն արգելելը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ օրենքն արգելում է հավաք անցկացնել Հանրապետության Նախագահի նստավայրից այնպիսի հեռավորության վրա, որի դեպքում այն սպառնում է այդ հաստատության բնականոն գործունեությանը, ուստի անհրաժեշտություն է եղել ձեռնարկելու կանխարգելիչ, խափանիչ միջոցառումներ: Հարկ է նշել, որ Բաղրամյան պողոտայի այն հատվածը, որտեղ Ոստիկանության կողմից արգելափակվել էր երթը, չի կարող  դիտվել ՀՀ Նախագահի նստավայրի վարչական շենքից այնպիսի հեռավորության վրա գտնվող, որն անցնելու դեպքում հավաքը կարող էր սպառնալ համապատասխան պետական մարմնի բնականոն գործունեությանը:

«Հավաքների ազատության մասին» օրենքը նախատեսում է, որ եթե հավաքն անցկացվում է իրազեկմանը վերաբերող պահանջների խախտմամբ, ապա Ոստիկանությունը պարտավոր է բարձրախոսով տեղեկացնել, որ հավաքն անօրինական է, և մասնակիցները ենթակա են օրենքով սահմանված պատասխանատվության։ Սակայն դրա հետ մեկտեղ` օրենքը նաև նշում է, որ եթե հավաքը խաղաղ բնույթ ունի, ապա Ոստիկանությունն իր իրավասությունների սահմաններում պարտավոր է աջակցել հավաքին։ Թեկուզ առանց իրազեկման, բայց խաղաղ բնույթ ունեցող հավաքը ցրելու անթույլատրելիության և այդպիսի հավաքին աջակցելու Ոստիկանության պարտականության մասին նույնպիսի իրավական դիրքորոշում է արտահայտվել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներում և «Հավաքների ազատության մասին»  օրենքի նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ կարծիքում:

Հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում իրականացվող հավաքի մասնակիցներին բերման ենթարկելը Ոստիկանությունը պատճառաբանել է նրանց արարքներում խուլիգանության հատկանիշների առերևույթ առկայությամբ, ինչի կապակցությամբ հարկ է նշել, որ Ոստիկանություն տարված բոլոր ցուցարարները, առանց որևէ պաշտոնական մեղադրանքի առաջադրման, բաց են թողնվել:

Հավաքը ցրելը կարող էր իրավաչափ դիտվել, եթե Ոստիկանությունը հիմնավոր տեղեկություններ ունենար այնպիսի առանձնահատուկ հանգամանքների մասին, ինչպիսիք են, մասնավորապես` ցուցարարների զինված լինելը, նրանց կողմից նախապատրաստվող զանգվածային անկարգությունները կամ ազգային անվտանգությանը սպառնացող հավանական գործողությունները: Սակայն Ոստիկանությունն այդպիսի տեղեկությունների տիրապետելու մասին որևէ հայտարարություն կամ նախազգուշացում չի արել: Դեռ ավելին, Ոստիկանության գործելաոճը հակասել է կամայականության արգելքի կարևորագույն սկզբունքին, քանի որ հավաքը ցրելու նույն օրը երեկոյան, հաջորդող օրերին ևս Բաղրամյան պողոտայում կրկին բազմամարդ հավաքներ են իրականացվել, սակայն, ի տարբերություն հունիսի 23-ի առավոտյան իրականացված գործողությունների՝ Ոստիկանությունը հավաքը ցրելուն ուղղված որևէ քայլ չի ձեռնարկել:

Ինչ վերաբերում է Բաղրամյան պողոտայից Ազատության հրապարակ տեղափոխված ցուցարարների նկատմամբ իրականացված բռնի գործողություններին, ապա Ոստիկանության՝ մեզ ուղղված այն պատճառաբանությունը, որ Ազատության հրապարակում գտնվող ցուցարարները կոչեր են հնչեցրել վերադառնալ Բաղրամյան պողոտա, չի բխում օրենքից: Նախ` Ոստիկանությունն ինքն է կոչ արել ցուցարարներին տեղափոխվել Ազատության հրապարակ և բացի այդ, թեկուզև չիրազեկված հավաք անցկացնելու կոչերը չեն կարող հիմք հանդիսանալ խաղաղ հավաքը ցրելու կամ դադարեցնելու համար:

Կոչ ենք անում բացառել հետագայում խաղաղ հավաքների ընթացքում Ոստիկանության պատշաճ չհիմնավորված գործողությունները, հավաքները ստիպողաբար դադարեցնել բացառապես ծանրակշիռ և հետևողական պատճառաբանությունների և հիմնավորումների առկայության դեպքում, այն էլ բացառիկ դեպքերում:

4. Երևանի Ոստիկանության առանձին բարձրաստիճան սպաներ որոշ դեպքերում անտեսել են Ոստիկանության գործունեության ապաքաղաքականացվածության և բացառապես օրենքով նախատեսված խնդիրների շրջանակներում գործելու պահանջը:

Ոստիկանության գործունեությունը կարգավորող իրավական ակտերն արգելում են ոստիկանին ծառայողական պարտականություններն իրականացնելիս քաղաքական դիրքորոշումներ կամ տեսակետներ արտահայտել, քաղաքական որևէ երևույթի, գործընթացի կամ դրանցում ներգրավված անձանց վերաբերալ վերաբերմունք քարոզել կամ գնահատականներ հնչեցնել: Մինչդեռ հավաքի առաջին իսկ օրերից տեղում ծառայություն իրականացնող ոստիկանների կողմից ցուցարարների և նրանց գործողությունների վերաբերյալ հնչեցվել են ոչ իրավական բնույթի` քաղաքական կամ անձնական տեսակետներ: Մասնավորապես, բարձրատիճան սպան ցուցարարներին հորդորել է ընդունել իշխանությունների առաջարկը, վերանայել հավաքի մարտավարությունը կամ առանձին խորհուրդներ տվել ոստիկանության իրավասություններից դուրս խնդիրների կապակցությամբ: Բացի այդ, նրանց կողմից հավաքի առանձին մասնակիցներ պիտակավորվել են որպես սադրիչներ (առանց իրավական հիմքերի), առանձին ցուցարարների անձնական բնույթի դիտողություններ են արվել: Կոչ ենք անում ձեռնպահ մնալ հետագայում նմանատիպ գործելաոճից:

Ոստիկանության ծառայողների ոչ իրավաչափ բոլոր գործողությունների կապակցությամբ ակնկալում ենք ինչպես Ոստիկանության, այնպես էլ ՀՀ հատուկ քննչական ծառայության մանրամասն քննությունն ու համարժեք գնահատականը»,- ասված է հաղորդագրության մեջ:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 22:45 Արցախը մեր հայրենիքն է, մեր տունն է, Հայոց հարցի անբաժանելի մասն է․ Եվ այո՛, մենք պիտի վերադառնանք Արցախ․ Բագրատ Սրբազան Այսօր, 22:21 Մեկ նպատակ ունենք՝ հասնելու Ճշմարտության հաղթանակին․ Բագրատ Սրբազան Այսօր, 21:56 Նիկոլի բերած խավարի դեմ պայքարի միջոցը լույսն է, որն այս օրերին բերում է հենց Եկեղեցու սպասավորը․ Սամվել Նիկոյան Այսօր, 21:45 ՔՊ-ականներ, ձեր մեջ հայ կա՞․ Քաղաքացին իշխանական կուսակցությանը խոսք ուղղեց Այսօր, 21:28 Տեսնում եմ բարոյական զարթոնք, այն ինձ շատ ուրախացնում է․ Ալլա Լևոնյան Այսօր, 21:08 Վրաստանի հայկական համայնքը ողջունում է Վիրահայոց թեմի հայտարարությունը և միանում համազգային շարժմանը Այսօր, 20:54 Ինչու՞ են պետական համակարգում աշխատողներին սպառնում, որ վաղվա հավաքին չմիանան Այսօր, 20:38 Աստված է մեր Տերը․ Ամեն մարդ պատասխան կտա իր արածի ու չարածի համար․ Արշակ Սրբազան Այսօր, 20:33 Մոլդովայի ընդդիմությունը հայտարարել է, որ երկրի ապագան տեսնում է ԵԱՏՄ-ում Այսօր, 20:22 Հայաստանը շահագրգռված է շարունակելու սերտ համագործակցությունը ԵԱՏՄ բոլոր երկրների հետ․ Փաշինյան Այսօր, 20:12 ԵԱՏՄ-ի էներգետիկ ռեսուրսների ընդհանուր շուկայի ձևավորման գործընթացը չի կարող անվերջ շարունակվել․ Փաշինյան Այսօր, 20:00 Արցախցիները միացան համազգային շարժմանը Այսօր, 19:43 Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի․ Էրդողան Այսօր, 19:40 LIVE․ Ընթանում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը Այսօր, 19:28 Վահագն Խաչատուրյանը Սիլիկոնյան հովտում էր Այսօր, 19:19 Հովհաննես Ազոյանը զայրացել է Այսօր, 19:07 ԱՄՆ դեսպանը խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ է հանդիպել Այսօր, 18:56 Ձեզ հետ եմ, իմ պատվախնդիր և վերածնվող հայրենակիցներ․ Բագրատ Սրբազանի բարձրացրած Սուրբ Խաչի զորությունը բոլորիս պահապան և ուղենիշ լինի Այսօր, 18:47 Հարյուրավոր երիտասարդներ միացան «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթին (Տեսանյութ) Այսօր, 18:38 Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ Այսօր, 18:29 Վիրահայոց թեմն իր զորակցությունն է հայտնում «Տավուշը՝ հանուն հայրենիքի» համազգային շարժմանը և Բագրատ Սրբազանին Այսօր, 18:15 Հայտարարություններ են փոխանցվել 7 միջազգային կառույցների և դեսպանատների` Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ապօրինի անազատության մեջ պահելու մասին Այսօր, 18:05 Ռուսական կողմի վերահսկողության տակ նոր բնակավայր է անցել Այսօր, 17:53 Բագրատ Սրբազանը գնահատանքի խոսք հղեց Սփյուռքին ու հորդորեց միասնական լինել (Տեսանյութ) Այսօր, 17:37 ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար Այսօր, 17:20 «Չե՛նք խոնարհվելու․ Վերագտնելու ենք մեզ և քայլենք հպարտ»․ Գուրգեն Մելիքյանը միացավ Շարժման քայլերթին (Տեսանյութ) Այսօր, 17:05 Իրանի Հայ Դատի գրասենյակը իր զորակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Այսօր, 16:51 Ամենայն Հայոց Կաթողիկոսն առաջնորդում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ իր հավատացյալ աշխարհասփյուռ զավակներով․ Մայր Աթոռ Այսօր, 16:38 ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 780 անձ օգտվում է մասնագիտական ուսուցման և աշխատանքով ապահովման պետական աջակցության ծրագրից Այսօր, 16:32 Տավուշյան շարժմանն է միացել նաև «Էջմիածին դաշինքը» Այսօր, 16:24 Միխայիլ Կազինիկն առաջին անգամ համերգներով հանդես կգա Երևանում Այսօր, 16:10 Արենիում նոր հանրակրթական դպրոց կկառուցվի Այսօր, 16:06 Արմավիրում «BMW»-ն գլորվել է ձորը. կան վիրավորներ Այսօր, 16:00 Հրդեհ՝ Աբովյան փողոցում Այսօր, 15:52 ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելու է մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում կայանալիք համազգային հանրահավաքին Այսօր, 15:39 Վիվա-ՄՏՍ. տեխնոլոգիական ժամանակակից լուծումներ սահմանամերձ գյուղի ենթակառուցվածքի արդիականացման նպատակով Այսօր, 15:30 Ռուսաստանի և Վրաստանի սահմանին 600 բեռնատարներից բաղկացած հերթ է գոյացել Այսօր, 15:16 Քննարկվել են հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները Այսօր, 15:08 LIVE. Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի առաջնորդությամբ երթ՝ դեպի Աբովյան Այսօր, 15:03 Այս շարժումն իր էությամբ քաղաքական չէ, բայց այն կրում է քաղաքացիական ներգրավվածության հզոր լիցք. Դավիթ Անանյան Այսօր, 14:58 ՀՀ քաղաքացիները քրեական պատասխանատվություն կկրեն «ուրիշին տհաճություն պատճառելու» համար. Փաստաբան Այսօր, 14:48 Հրաձգության ֆեդերացիայի ներկայացուցիչները ծանոթացել են առաջնության անցկացման առաջարկվող պայմաններին Այսօր, 14:40 Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ալմաթիում. Զախարովա Այսօր, 14:36 Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը Այսօր, 14:27 ԵՊՀ և Բրյուսովի անվան համալսարանի 200-ից ավելի ուսանողներ հայտնեցին, որ միանում են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Այսօր, 14:24 ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտի և Կանզասի պետհամալսարանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ ներքին գործերի նախարարություն Այսօր, 14:20 Պաշտպան Անահիտ Մանասյանը Ժնևում մասնակցել Է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) խորհրդի լիագումար նիստին Այսօր, 14:17 Լեռնային մարզերում մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը օդում սպասվում է մինչև -2 աստիճան ցուրտ Այսօր, 14:15 Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է Այսօր, 14:13 Պեսկովը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունը Այսօր, 14:09 LIVE. ԵՊՀ ուսանողները սատարում են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Այսօր, 14:05 Մայիսի 9-ից շատ մեծ սպասումներ կան․ Թևանյանը ներկայացրել է Նիկոլ Փաշինյանին հեռացնելու սցենարները Այսօր, 14:02 Ավետիք Չալաբյանն ու Աբրահամ Գասպարյանը կոչ արեցին վաղը Երևանի մուտքի մոտ հավաքվել՝ դիմավորելու Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ շարժումը (Տեսանյութ) Այսօր, 13:56 LIVE. Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի առաջնորդությամբ երթ՝ դեպի Աբովյան Այսօր, 13:48 Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյան Այսօր, 13:40 Դանակով հարվածել է համադասարանցուն, ապա հափշտակել ոսկյա թևնոցը․ ՔԿ Այսօր, 13:34 Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի օրվա առթիվ Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել նաև ՀՀ ղեկավարին Այսօր, 13:31 Պուտինի և Փաշինյանի առաջիկա հանդիպումը սպասելի և անհրաժեշտ է. Պեսկով Այսօր, 13:23 Ինչպես ներկայացնել անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր Այսօր, 13:15 «Զանգեզուրի միջանցքի» բացումը կօգնի Հայաստանին հաղթահարել մեկուսացումը և լրացուցիչ եկամուտներ ստանալ տարանցման վճարներից․ Ամիրբեկով Այսօր, 13:04 Դատախազության կողմից պետությանը վերադարձված՝ 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետգույքի կառավարման կոմիտեին Այսօր, 12:56 Հնարավո՞ր է արդյոք լինել Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ և աջակցել եկեղեցին քանդող դավաճանական խմբակին. Ջուլֆալակյան Այսօր, 12:51 «Ովքեր կմիանան ցույցին, որևէ հարցով էլ չզանգեք». արցախցիներին սպառնացել են Այսօր, 12:48 Համահայկական ճակատ շարժումն ու կուսակցությունը լիովին աջակցում են Հայ առաքելական եկեղեցու ջանքերին. Արշակ Կարապետյան Այսօր, 12:44 Իրականում ինչ եմ ես տեսել պատերազմի դաշտում... դրա մասին ես իրենց ասել եմ, եթե տղամարդ են՝ կասեն, որ ասել եմ․ Բագրատ Սրբազան Այսօր, 12:39 56-ամյա տղամարդը գողացել է փողոցում նվագող տղամարդու՝ մետաղադրամներով լցված արկղը Այսօր, 12:30 Փոփոխություններ՝ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում Այսօր, 12:19 Միքայել Սրբազանի առաջնորդությամբ՝ «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներն ավտոերթով շարժվեցին Հոռոմի կամուրջ․ նրանց կիմանան արթիկցիները Այսօր, 12:14 Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան Այսօր, 12:00 Մենք այն երջանիկ սերունդն ենք, որ ապրել ենք հաղթանակ կերտած հերոսի ղեկավարած հայրենիքում, նրա կողմից անվտանգ պահվող հայրենիքում. Դանիելյան Այսօր, 11:53 Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Մադրիդ Այսօր, 11:51 Սա Սրբազանի շարժումը չէ, սա սրբազան շարժում է՝ հանուն հայրենիքի․ «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները կոչ են անում ոտքի ելնել Այսօր, 11:47 Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Այսօր, 11:44 Սա ձյուն չէ, այլ՝ կարկուտ, Սուրենյանն Օհանավանից լուսանկար է հրապարակել Այսօր, 11:38 «Ապրելու երկիր» կուսակցությունը շարունակում է աջակցել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը Այսօր, 11:34 «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժումը մայիսի 9-ին՝ ժամը 16:00-ին, Հանրապետության հրապարակում հանդիպման է կանչում Այսօր, 11:28 Քասախում գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Այսօր, 11:26 Եկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունն իր կարևորագույն պարտականությունները չի ապահովում․ Հովհաննիսյան Այսօր, 11:22 Զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում հրազենային մահացու վիրավորումով, բռնության հետքեր չեն հայտնաբերվել. ՔԿ Այսօր, 11:21 Ժամը 18:00-ին տեղի կունենա «Հանուն ճշմարտության» խորագրով երիտասարդական հավաք` Բագրատ Սրբազանի մասնակցությամբ Այսօր, 11:13 Կանգնած ենք Տավուշի ու Մայր Հայաստանի մեր մտահոգ հայրենակիցների կողքին․ Հայտարարություն Այսօր, 11:12 LIVE. Կառավարության նիստ Այսօր, 11:05 Մենք կրկին կապրենք ազգային վերելքներ. Սասուն Միքայելյան Այսօր, 10:59 «Մենք պետական կառավարման ղեկին լինելու ձգտում և ամբիցիա չունենք, բայց չենք էլ կարող լինել անտարբեր»․ Շիրակի թեմի առաջնորդությամբ՝ Գյումրիից երթ մեկնարկեց դեպի Երևան Այսօր, 10:50 Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա Այսօր, 10:42 Ադրբեջանը չի անցել «Եվրատեսիլ-2024»-ի հաջորդ փուլ Այսօր, 10:35 Ռոստովում կայացած Մուայթայի միջազգային խոշոր մրցաշարում հայ մարզիկները նվաճել են 15 մեդալ Այսօր, 10:31 «Հետապնդումն իրականացվում է քաղաքական իշխանության վերնախավի ուղիղ հանձնարարությամբ». Կարեն Վանեցյանի փաստաբանական խումբը հայտարարությամբ է հանդես եկել Այսօր, 10:28 Ըստ նիկոլականների ու նրանց արբանյակների՝ եկեղեցին ու հոգևորականությունը պիտի անջատ լինեն նաև հասարակությունից․ Մելիքյան Այսօր, 10:21 «Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքում առկա կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց Այսօր, 10:18 Այսօր մենք ազգովի վերապրում ենք մեր օրհասական Սարդարապատը. լիովին աջակցում եմ Բագրատ Սրբազանի նախաձեռնությանը. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան Այսօր, 10:09 ՀՀ ժողովրդի ազգային արժեքների մեջ Նիկոլ Փաշինյանը ներառել է նաև Հայ ավետարանական ու Հայ կաթողիկե եկեղեցին Այսօր, 09:56 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն այսօր Չարենցավանից կուղևորվի դեպի Աբովյան Այսօր, 09:52 «Ժողովուրդ». Զինված ուժերում մահվան դեպքերը տարեցտարի ավելանում են՝ «պահելով» մահվան ստաբիլ ցուցանիշներ. ԱՄՆ Պետդեպի զեկույցը Այսօր, 09:50 «Հրապարակ». Իշխանությունը հերթական սուտն է տարածում Այսօր, 09:48 «Ժողովուրդ». Վահան Քերոբյանի դեմ հարուցված քրեական գործը ավարտական փուլում է Այսօր, 09:45 «Հրապարակ». Արցախցիներին սպառնացել են՝ Բագրատ սրբազանի առաջնորդած երթին մասնակցելու դեպքում կզրկվեն պետական աջակցությունից Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Սրբազանի առաջնորդած շարժման երթը իրավապահ համակարգում որոշակի գործընթացների կասեցման պատճառ է դարձել Այսօր, 09:39 «Ժողովուրդ». Երեկ մահացած պայմանագրային զինծառայողը ինքնասպան է եղել Այսօր, 09:37 «Հրապարակ». Մայիսի 9-ին շարժումը մտնելու է Երևան. լինելո՞ւ է Փաշինյանի հրաժարականի պահանջ, թե՞ ոչ

Տվյալ բաժնի վերջին նյութերը