17/07/2015 12:40
Պատգամավորները հայոց լեզվի քննություն կհանձնե՞ն
«Մենք տեսել ենք ԱԺ-ում, որ կան խնդիրներ այս հարցի հետ կապված: Եթե այդ դրույթը մնա, պետք է մեխանիզմ սահմանվի, թե ինչպես կիրականացվի դա»,- անդրադառնալով Սահմանադրության նոր նախագծում ամրագրված այն դրույթին, թե ԱԺ պատգամավորը պետք է լեզուների իմացություն ապահովի, հայտարարեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը:
Լրագրողները հետաքրքրվեցին` այս դրույթը ենթադրում է, որ պատգամավորը պետք է քննություն հանձնի՞, Վ.Պողոսյանն էլ արձագանքեց, որ սա այն դրույթներից մեկն է, որ քննարումների արդյունքում պետք է լուծում տրվի, գուցե քննություն հանձնի, գուցե թեստ, ինչպես Ղազախստանում է.
«Այդ խնդիրը պետք է լուծվի»,- հայտարարեց նա` ավեացնելով, որ տարբերակներից մեկը կարող է լինել, որ դա պետք է տարածվի բոոր պաշտոնյաների վրա:
Վ. Պողոսյանը նաև հավելեց, թե չի կարծում, թե մեր հասարակությունն այնքան աղքատ է, որ չունի հայոց լեզվի լավ տիրապետությամբ անձիք:
Նախորդող հրապարակումներ՝ Վ. Պողոսյանը տասը տարի անց էլ նույնն է պնդում` այս սահմանադրական փոփոխություններն էլ լավագույնն են
Հ. Թովմասյան. Իշխանություն ձևավորած քաղաքական ուժը պատասխանատու է երկրի անվտանգության համար