17/07/2015 12:24
Վ. Պողոսյանը տասը տարի անց էլ նույնն է պնդում` այս սահմանադրական փոփոխություններն էլ լավագույնն են
Ես ի սկզբանե եղել եմ պառլամենտական համակարգի կողմնակից և այն կարճ ժամանակում, որ եղել եմ քաղաքական դաշտում, ներկայացրել եմ կառավարման համակարի փոփոխման նախագիծ, բայց ԱԺ-ն դա մերժեց: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը` արձագանքելով այն հարցին, թե ինչպես այսօր, այնպես էլ տասը տարի առաջ, նա հայտարարում էր, որ փոփոխվող Սահմանադրությունը լավագույնն է:
«Այն ամենը, ինչ ներկայացված է ձեր դատին, արտացոլում է այն, ինչ համապատասխանում է իմ` սահմանադրագետի համոզմունքներին», -ընդգծեց նա: Բայց, շարունակեց նա, ինքը հավաստում է, որ այս նախագծի կորիզն ու միջուկը լիովին համապատասխանում է իր համոզմունքներին.
«2005թ-ի սահմանադրական փոփոխությունների հիմնական թերությունները արդեն այն ժամանակ պարզ էին, նշված էին. Ցավոք»::