17/07/2015 12:17
Հ. Թովմասյան. Իշխանություն ձևավորած քաղաքական ուժը պատասխանատու է երկրի անվտանգության համար
Այդ հարցի վերաբերյալ այլևս որևէ լուրջ հակափաստարկներ չկան և երեկ է էլ ՀՀԿ Խորհրդի նիստում այն քննարկվել է: Կառավարությունն իրականացնելու է զինված ուժերի ղեկավարումը խաղաղ պայմաններում, իսկ պատերազմի ժամանակ հրամանատարությունն անցնում է վարչապետին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը` ներկայացնելով Սահմանադրական բարեփոխումների նախագծի մանրամասները:
Նոր Սահմանադրությամբ` ԶՈՒ գլխավոր շտաբի պետն է ամենաբարձր պաշտոնյան համակարգում:
Հանձնաժողովի անդամ Հրար Թովմասյանն էլ ասաց, որ այն համակարգը, որ ամրագրվում է նոր Սահմանադրությունում, ավելի կայուն է, քան՝ գործող համակարգը.
«Այն քաղաքական ուժը, որը ձևավորել է իշխանությունը, նա էլ պատասխանատու է երկրի անվտանգության համակարգի համար»:
«Մենք երբեք չենք մտածել, որ փոփոխությունների նախագիծը կատարյալ է և դա է պատճառը, որ հնարավորինս շուտ է հրապարակվել` նախագծի վերաբերյալ առաջարկություններ ստանալու ակնկալիքով»,- հավելեց նա: