12/10/2015 11:07
Լևոն Զուրաբյանով զբաղվում է դատախազությունը
Aysor.am-ը արդեն տեղեկացրել էր, որ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի աղմկահարույց հայտարարությունը աննկատ չի մնացել՝ գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է պարոն Զուրաբյանի այն հայտարարությունը, որ նա հնչեցրել էր ԱԺ ճեպազրույցների ժամանակ և որով մեղադրել էր ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին Վենետիկի հանձնաժողովին կաշառելու մեջ:
Լ. Զուրաբյանը, մասնավորապես, հայտարարել էր, թե Գ.Հարությունյանի «միակ գործը եղել է Վենետիկի հանձնաժողովին կաշառելը»:
Ինչպես Aysor.am-ին փոխանցեցին դատախազությունից, դրան կտրվի համապատասխան իրավական ընթացք: