27/04/2016 20:40
Էդվրադ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության երկրների դեսպաններին
Այսօր արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված՝ Եվրոպական միության անդամ պետությունների դեսպաններին, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ լրատվական ծառայությունից:
Նախարար Նալբանդյանը դեսպաններին ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը և դրա հետևանքների հաղթահարմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը:
Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է 1994-1995թթ. զինադադարի հաստատման և դրա ամրապնդման մասին անժամկետ համաձայնագրերի խախտման անթույլատրելիությունը, դրանց անվերապահ կատարման անհրաժեշտությունը։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանել է հանդիպմանը ներկա դեսպանների բազմաթիվ հարցերի։