03/05/2016 18:07
Բրյուսելի օդանավակայանի անվտանգության նոր կանոնները ուղևորներին ուշացնում են թռիչքներից
Երկուշաբթի իր աշխատանքները վերսկսած Բրյուսելի օդանավակայանը, որտեղ ահաբեկչական պայթյունի հետևանքով 16 մարդ էր զոհվել, անվտանգության նոր ստուգման կետեր է բացել, որոնց պատճառով բազմաթիվ ուղևորները ուշացել են իրենց թռիչքներից:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` ստուգման կետերի պատճառով երկար հերթեր են գոյանում օդանավակայանի մուտքի մոտ:
Ոստիկանության ներկայացուցիչները իրենց հերթին նշում են, որ այս իրավիճակը պայմանավորված է օդանավակայանում ստուգումներ իրականացնող անվտանգության ընկերությունների անձնակազմի փոքրաքանակ լինելու հետ:
Բելգիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ երեքշաբթի կքննարկի այս հարցը և հանդես կգա նոր լուծումներով: