25/05/2016 12:52
Իշխանությունը կքննարկի Ընտրական օրենսգրքի շուրջ լրացուցիչ առաջարկները
Ազգային Ժողովում ընթացող արտահերթ նիստի շրջանակում անհնար է հասնել Ընտրական օրենսգրքի շուրջ գործընթացի ավարտին, ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
«Եկեք այդ հարցում պարզություն մտցնենք: Եթե խոսք է գնում կոնսենսուսի մասին, ապա այս արտահերթ նիստով հնարավոր չէ այդ փոփոխությունները կատարվեն: Այսինքն՝ այս արտահերթում հնարավոր չէ հասնել այդ գործընթացի ավարտին, ինչպես դա պատկերացնում է իշխող ուժը», - հայտարարեց նա մինչ ԸՕ նախագծի քվերակությունը:
Նա առաջարկեց արտահերթ նիստ հրավիրել, որտեղ կքննակվեն այդ բոլոր հարցերը:
Նախագխի հիմնական զեկուցող, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ նախագծում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ:
Նա հավելեց նաև, որ համապետական ընտրությունների ավարտին կամփոփվեն նաև առանձին՝ լրացուցիչ տվյալներ, որով կհաստատվեն էլեկտրոնային քվեարկողների տվյալները:
Դ.Հարությունյանը շեշտեց նաև, որ կհրավիրվի այլ արտահերթ նիստ, որտեղ կներկայացվեն նոր առաջակություններ՝ ԸՕ փոփոխություններ կատարելու համար:
«Այդ ժամանակ կօգտագործենք առիթը և կանդրադառնանք այն առաջարկներին, որոնք ներկայացվել են սահմանված ժամկետներից դուրս: Կաշխատենք այդ առաջարկությունները ևս դարձնել քննարկման առարկա: Հուսով եմ, որ մեր առաջակությունները ևս չեն մնա անպատասխան», - հայտարարեց նա: