28/05/2016 14:22
Էս ուրախ օրով ինչ մուտիլովկա հարցեր եք տալիս. Սեյրան Սարոյան
Գեներալ Սեյրան Սարոյանը կարծում է, որ յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում՝ որտեղ պետք է լինի: Նա ողջունում է գեներալ Սամվել Բաբայանի վերադարձը:
«Ամեն մարդ ինքը գիտի` ինքը որտեղ է իր գործը պատկերացնում: Ես չպետք ա որոշեմ՝ Սամվել Բաբայանը Ղարաբաղ գնա, թե՝ ոչ»,- Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց նա:
«Նորմալ տղայա, ես իր ա հետ տենց մտերիմ չեմ եղել, որովհետև միշտ տարբեր ուղղություններով ենք եղել, բայց նորմալ տղայա: Մենք բլորս էլ մտահոգվում ենք, մատածում Ղարաբաղի հարցի շուրջ, բա իհարկե մտոգիչա»,- արձագանքելով դիտարկմանը՝ Բաբայանն իր մտհոգություններն է հայտնել Ղարաբաղի վերաբերյալ, ասաց Սեյրան Սարոյանը:
«Դե լյուբոյ տղա էլ, ով հիմա Ռուսաստանում ա, գալիս ա: Բարով գան, բարով գնան սահման»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանի շուրջ պտտվող ասեկոսեներին, Ս. Սարոյանը խորհուրդ տվեց չհավատալ «մուտիլովկաներին»:
«Էս ուրախ օրով ինչ մուտիլովկա հարցեր եք տալիս, զահլեքներս գնաց էդ թեմայից: Ի՞նչ եք ուզում նրանից, հանգիստ թողեք էդ տղին: Պապիրոզա տվել տանկիստներին, տանկը որ էթումա, հո չէր կանգնելու, որ ինքը սիգարետ տար, էդ մարդը շպրտելա, բա՞ էլ ոնց տար»,- ասաց նա: