17/09/2016 11:25
Էջմիածնում տեղի ունեցած կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Վաղարշապատի քննչական բաժնում հաղորդում է ստացվել Էջմիածին քաղաքի մոտակայքում հնչած կրակոցների վերաբերյալ, Aysor.am-ի թղթակցին հայտնեցին Հայաստանի Քննչական կոմիտեից:
«Հնչաց կրակոցների վերաբերյալ հաղորդում է ստացվել Վաղարշապատի քննչական բաժնում: Կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ՝ պարզելու տեղի ունեցածը: Հարուցվել է քրեական գործ», - նշեցին ՀՀ Քննչական կոմիտեում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Էջմիածնի գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Կարեն Գրիգորյանի մեքենայի ուղղությամբ կրակոցներ են հնչել, երբ վերջինս իր թիմակիցների հետ վերադառնում էր Երևանից:
Մանրամասներն՝ այստեղ: