27/10/2016 16:30
Հայտնի է ԵՄ-ի առաջին պատժամիջոցների ցուցակը՝ Հալեպի հետ կապված
Եվրամիությունն առաջիկա ժամերին կներկայացնի Հալեպի իրավիճակի հետ կապված պատժամիջոցների առաջին ցուցակը, հայտնում է MK.ru-ն:
Պատժամիջոցների ցանկում ներառված են Սիրիայի 10 ներկայացուցիչ. կառավարության անդամներ և ռազմական ոլորտի պաշտոնյաներ, նաև՝ գործարարներ, որոնք կապ ունեն նախագահ Բաշար Ասադի հետ:
Նախատեսվում է, որ այդ ցուցակը հաջորդ շաբաթ կընդլայնվի ևս 18 անունով: