08/12/2016 17:51
Մովսիսյանն ու Անդրիասյանը կմասնակցեն Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնություններին
Դեկտեմբերի 14-18-ը Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում տեղի կունենան Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությունները: Մրցաշարերին մասնակցելու են Հայաստանի հավաքականի անդամներ Սերգեյ Մովսիսյանն ու Զավեն Անդրիասյանը, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:
Ընդհանուր առմամբ Եվրոպայի առաջնություններին կմասնակցեն շուրջ 600 շախմատիստ, որոնց թվում` 76 գրոսմայստեր, 40 միջազգային և 40 ՖԻԴԵ-ի վարպետներ:
Դեկտեմբերի 15-ին և 16-ին տեղի կունենա արագ շախմատի առաջնությունը, իսկ 17-ին և 18-ին ` կայծակնայինը: