28/02/2017 12:38
Խորհրդարանում ընթանում է Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածուի փակ քվեարկությունը
Խորհրդարանում մեկնարկել է Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածուի գաղտնի քվեարկությունը։ ՎՊ թեկնածուի պաշտոնում առաջադրված է Լևոն Յոլյանը։
ՀՀ ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանն Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ փակ քվեարկությունը կավարտվի ժամը 13։30-ին.
«Արդյունքները կամփոփվեն ժամը 14։30-ին, ԱԺ նիստի ժամանակ», - ընդգծեց նա։
Երեկ Լևոն Յոլյանը հանդիպել էր խորհրդարանական խմբակցությունների հետ։ Ամփոփելով հանդիպումները՝ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով Յոլյանի թեկնածությանը, ընդգծել էր, որ իրենց խմբակցությունը իշխանության ոչ մի որոշմանը կողմ լինել չի կարող, իսկ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանն էլ նշել էր, որ Յոլյանին ՎՊ նախագահի թեկնածություն նշելու մեջ տրամաբանություն կա։