27/02/2017 17:44
Տասը տարի է տեղակալ է և այստեղ տրամաբանություն կա. Մհեր Շահգելդյանը՝ Լևոն Յոլյանի մասին
Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածու Լևոն Յոլյանի հետ այսօր ունեցած հանդիպման ժամանակ ՕԵԿ խմբակցությունը ներկայացրել է Վերահսկիչ պալատի գործունեության մասին իրեն հուզող հարցերը։
Aysor.am–ի թղթակցի հետ զրույցում ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանն ասաց, որ հանդիպման ժամանակ Լ. Յոլյանը ներկայացրել է, թե ինչպիսի մոտեցումներ ունի Վերահսկիչ պալատի հետագա գործունեության հետ կապված.
«Մենք վերհանել ենք խնդիրներ՝ կապված Վերահսկիչ պալատի հետագա ճակատագրի հետ։ Մենք ներկայացրել ենք մեր մոտեցումները և ստացել պատասխաններ»։
Մհեր Շահգելդյանը նաև ընդգծեց, որ Լևոն Յոլյանին Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածուի պաշտոնում առաջադրելու մեջ տրամաբանություն կա։
«Պարոն Յոլյանը փորձ ունի։ Տասը տարի է տեղակալ է և այստեղ տրամաբանություն կա», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նա:
Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում Լևոն Յոլյանին նշանակելու մասին որոշում խորհրդարանը կկայացնի վաղը՝ փակ քվեարկությամբ։