24/03/2017 13:54
«Ելք» դաշինքն առաջարկում է Ազգային ժողովում ստեղծել երկրորդ՝ Սփյուռքի պալատ
«Ելք» դաշինքն առաջարկում է Ազգային ժողովում ստեղծել երկրորդ՝ Սփյուռքի պալատ, այսպիսով ամրապնդելով Հայաստան-Սփյուռք կապը, այսօր «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի կազմակերպած «ՀՀ ԱԺ ընտրությունների տնտեսական խոստումները» թեմայով քննարկմանն ասաց դաշինքի ներկայացուցիչ Գևորգ Գորգիսյանը:
«Մենք պատրաստվում ենք ապահովել Սփյուռքի գումարների ներհոսք՝ արդյունաբերության ու գիտության ոլորտների զարգացման համար: 90-ականներին մեծ գումարներ էին գալիս, բայց անարդյունավետ օգտագործման արդյունքում Սփյուռքը կորցրեց իր վստահությունը ՀՀ կառավարության նկատմամբ: Մենք առաջարկում ենք խորհրդարանում ստեղծել երկրորդ պալատ՝ Սփյուռքի պալատ, որը կազմված կլինի սփյուռքահայ գաղթօջախներից ստեղված անձանցից: Նրանք կիրականացնեն մի պարզ ֆունկցիա՝ Սփյուռքից եկող ներդրումների կառավարում և ներգաղթի կազմակերպում», - ասաց Գևորգ Գորգիսյանը՝ շեշտելով, որ դա կբերի վստահության վերականգնմանը: