06/04/2017 16:29
Կառավարության Ընդունելությունների տունը աճուրդի հանված չէ
Մաշտոցի պողոտայում գտնվող կառավարության Ընդունելությունների տունը աճուրդի հանված չէ: Այդ մասին Aysor.am-ին ասաց ՀՀ կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:
Ավելի վաղ Aysor.am- ի աղբյուրները հաստատել էին, որ կառավարության Ընդունելությունների տունը հանվելու է աճուրդի:
«Եթե նման տեղեկատվություն լիներ, դուք կառավարության նիստերից տեղեկացված կլինեիք: Դա կառավարության որոշումներով է սահմանվում», - ասաց Ա.Սահակյանը:
Հարցին, թե հնարավոր չէ՞, որ աճուրդը գաղտնի կատարվի, և հանրությունը տեղյակ չլինի այդ մասին, պաշտոնյան պատասխանեց. «Զարմանում եմ այդ հարցի վրա, որովհետև, եթե աճուրդ արվի, հնարավոր չէ՝ ինչ-որ մեկը չիմանա այդ մասին: Ընդհանրապես, դուք գիտեք, որ նման բաները կառավարության որոշումներով են կատարվում: Եթե աճուրդ է, ուրեմն բոլորը գիտեն այդ մասին»: